top of page

Հետազոտություններ և հրատարակություններ

«Ի՞նչ է արդարությունը․ արդարության ընկալումները հայաստանցիների շրջանում»

Ֆինանսական աջակցություն՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հայաստան

Տևողություն՝ սեպտեմբեր-դեկտեմբեր, 2018 թ․

Ծրագրի նպատակը՝

ա) սոցիալական մակարդակում արդարության ընկալումների դուրսբերումը, ներառյալ Հայաստանում տարբեր խմբերը և բ) գոյություն ունեցող պատմույթների շրջանում ինչն է «արդար» և «անարդար» անձնական փոխհարաբերությունների, ինչպես նաև քաղաքականության և կառավարման մակարդակում։

Ձեռք բերված արդյունքների հիման վրա համապատասխան շահագրգիռ կողմերին ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ կապված Հայաստանում կառավարման անցումային փուլում (2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունից ի վեր) «արդարության վերականգնման» քայլերի շուրջ:

Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։

Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։

«Իրավունքահենք արձագանք աղքատությանը»

Ֆինանսական աջակցություն՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հայաստան

Տևողություն՝ հուլիս֊դեկտեմբեր, 2019 թ․

Ծրագրի նպատակը՝

Նախագիծը միտված է ստեղծել Հայաստանում աղքատության հաղթահարման քաղաքականության (ԱՀԳ) վերանայմանն ուղղված նախնական հետազոտական և ադվոկացիոն հիմք՝ միտված ԱՀՔ-ն դարձնելու առավել իրավունքահենք և էֆեկտիվ։

Ծրագրի շրջանակներում ՄԻՀԿ-ը փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ոլորտների վերաբերելի առանցքային ռազմավարությունների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ։

Ծրագիրը վերջնարդյունքն է Իրավունքահենք մոտեցմամբ աղքատության հաղթահարման գործիքակազմի մշակումը (ներքին օգտագործման համար նախատեսված), իսկ հրապարակված վերջնարդյունքների շարքում են․

  • «Ինչի՞ն է նպաստում նպաստը» մարդկային պատմությունների շարք ներկայացնող գրքույկը։

 

  • ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջադրված սոցիալական          պաշտպանության և աղքատության հաղթահարման ոլորտների վերաբերելի առանցքային ռազմավարությունների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ վերլուծական փաթեթը։

 

  • «Աղքատություն և մարդու իրավունքներ․ ինչպե՞ս ձևավորել իրավունքահենք պետական աղքատության հաղթահարման քաղաքանություն Հայաստանում» քաղաքականության վերլուծականը։ 

«Կանանց զրույցներ՝ հանրային ճնշման պայմաններում»​

Ֆինանսական աջակցություն՝ Հայաստանում Կանանց հիմնադրամ

Ծրագրի տևողություն՝ դեկտմբեր 2019 - ապրիլ 2020թ․

Ծրագրի նպատակը՝

Տվյալ հետազոտական նախագծի նպատակն է Հայաստանում կանանց ազատագրման, իրավունքների պաշտպանության, գենդերային բռնության և խտրականության հարցերով զբաղվող կանանց փորձառություններում տեղ գտած հասարակական ճնշումների ուսումնասիրումը և կանանց թիրախավորող ուղերձների իդենտիֆիկացումը։

Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովումը սահմանադրական բարեփոխումների օրակարգում» 

Ֆինանսական աջակցություն՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Ծրագրի տևողություն՝ օգոստոս 2020 - հունվար 2021 թ․

Ծրագրի նպատակը՝

Հետազոտության հետազոտական արդյունքն է  «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» ուսումնասիրությունը։

Տվյալ հետազոտահենք ադվոկացիոն նախագծի նպատակն է խթանել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվ․-ի ռազմավարական ծրագրով նախատեսվող Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների բարելավումը։ 

 «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտությունը յուրահատուկ մասնագիտական իրավական վերլուծություն է, որտեղ խորապես ուսումնասիրվել են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները, և ներկայացվել են հետազոտական առաջարկներ դրանց բարձրացման և կատարելագործման ուղղությամբ։

Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։

Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։

«Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմաններն ու աշխատանքային անվտանգությունը»

Ֆինանսական աջակցություն և պատվիրակում՝  Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն (ՀԱՀ ՊՀԿ)

Ծրագրի տևողություն՝ ապրիլ 2021 թ․

Ծրագրի նպատակը՝

Մշակել քաղաքականության փաստաթուղթ՝ ներկայացնելով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման խնդիրները

Տե՛ս Քաղաքականության փաստաթուղթը։

«Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ․ հիմնախնդրի ուսումնասիրումը հայաստանյան համատեքստում»

Ֆինանսական աջակցություն՝ Եվրոպական միություն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա։​ Հետազոտության իրականացումը պատվիրակել է <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> ՀԿ-ն։

Ծրագրի տևողություն՝ մայիս 2021 - հունիս 2022 թ․

Ծրագրի նպատակը՝

Հետազոտությունն անդրադառնում է գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ուղղված հարցերի ընդգրկուն շրջանակին քրեակատարողական և հոգեկան առողջության ոլորտների համատեքստում՝ դիտարկելով տվյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատությունից զրկման վայրերից  քրեակատարողական հիմնարկները և հոգեբուժական կազմակերպությունները։

Հետազոտությունը նորարարական է հայաստանյան համատեքստում։ Այն ոչ միայն անդրադառնում է քիչ ուսումնասիրված
խնդրի, այլև ներկայացնում է Հայաստանում ազատությունից զրկված կանանց նկատմամբ գենդերային հիմքովբռնության կանխարգելման առաջարկներ քրեակատարողական և հոգեկան առողջության ոլորտների համատեքստերում։

Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։

Տե՛ս անգլերեն ամփոփագիրը։

«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում․ 2020-2021»

Ֆինանսական աջակցություն՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության Դեսպանատուն

Հրատարակման ամսաթիվ՝ հոկտեմբեր, 2022 թ․

«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում․ 2020-2021» զեկույցը ներկայացնում է խոսքի ազատության, իրավապաշտպանների, կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում 2020-2021 թվականների ընթացքում։ 

Զեկույցի նպատակն է վերոնշյալ ոլորտներում և ընտրված ժամանակահատվածում ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ամփոփ, հանրահասանելի և ճշգրիտ տեղեկատվություն։

Զեկույցը յուրօրինակ տեղական հրատարակություն և իրազեկման աղբյուր է՝ նախատեսված լայն լսարանի, այդ թվում իրավապաշտպան կառույցների և փորձագետների, մեդիա դաշտի ներկայացուցիչների, պետական օղակների և լայն հանրության համար։

Տե՛ս ամբողջական ԶԵԿՈՒՅՑԸ։

«Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների և տնտեսական հզորացման համար հետազոտություն և շահերի պաշտպանություն»

Ֆինանսական աջակցություն՝ ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի վրաստանյան գրասենյակ:​ Ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ծրագրի տևողություն՝ սեպտեմբեր 2020 - հոկտեմբեր 2022 թ․

Ծրագրի նպատակը՝

Հետազոտական նախագծի շրջանակներում պատրաստվում են  ԱՄԿ 183-րդ (Մայրության պաշտպանության մասին), 189-րդ (Տնային աշխատողների մասին) և 156-րդ (Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին) կոնվենցիաների կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) զեկույցները՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կառավարության դիտարկմանը ներկայացնելու նպատակով։ 

«Հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման ազգային համակարգն ու կարգավորումները»

Ֆինանսական աջակցություն՝ ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի վրաստանյան գրասենյակ​

Ծրագրի տևողություն՝ մայիս 2021 - հոկտեմբեր 2022 թ․

Ծրագրի նպատակը՝

Հետազոտական նախագծի նպատակն է վեր հանել ՀՀ-ում գործում ՝ հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման համակարգի և կարգավորումների խնդիրներն ու թերությունները՝ հիմք ընդունելով ԱՄԿ 155-րդ (Աշխատանքային անվտանգության և առողջության մասին), 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) կոնվենցիաները և ԵՄ 92/85/EEC դիրեկտիվը։

Տե՛ս ամբողջական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ։

Capture.JPG

«Հայաստանում 1988 թվականիերկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացումը»

Ֆինանսական աջակցություն՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ (EED)

Հրատարակման ամսաթիվ՝ նոյեմբեր, 2023 թ․

Զեկույցն անդրադառնում է Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի պաշտպանության հիմնահարցերին՝ հիմք ընդունելով Հայաստանի կողմից «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով ստանձնած իրավական պարտավորությունները։ Զեկույցը ներկայացվել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Կոմիտեին՝ Հայաստանի դաշնագրային պարտավորությունների դիտարկման 4-րդ շրջափուլի շրջանակներում  (Կոմիտեի 74-րդ նստաշրջան,  հոկտեմբերի 3 և 4, 2023 թ․).

Տե՛ս ամբողջական ԶԵԿՈՒՅԸ։ 

Տե՛ս անգլերեն ԱՄՓՈՓՈՒՄԸ։ 

bottom of page