top of page

Զեկույցներ

  • ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ներկայացված զեկույցներ

«Շահերի պաշտպաններ հանուն մարդու իրավունքների» (ԱՄՆ) և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ (Հայաստան) հետ համատեղ զեկույց։  Զեկույցն անդրադառնում է Հայաստանում ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորման խնդիրներին և բացերին։​ Տե՛ս ամբողջական ԶԵԿՈՒՅՑԸ։

  • Միասնական կովկասյան ամփոփագիր` Բեյջինգ + 25 պլատֆորմի 2019-ի հանդիպմանն ընդառաջ 

Ամփոփագրում վերլուծվում է կովկասյան երեք պետություններում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադերբաջանում կանանց իրավունքների առաջխաղացման խնդիրները, գնահատում կառավարությունների աշխատանքները Բեյջինգ + 25 գործողությունների պլանի շրջանակներում։ Զեկույցը պատրաստվել է «Հավասարություն հիմա» (Մեծ Բրիտանիա) միջազգային կազմակերպության և երեք հանրապետություններից իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ ​ Տե՛ս ԱՄՓՈՓԱԳԻՐԸ։

  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ ներկայացված զեկույցներ

2018 թ․-ի մայիսից մինչև 2019 թ․-ի սեպտեմբեր ՄԻՀԿ-ն՝ Եվրասիայի համագործակցության հիմնադրամի կողմից համակարգվող ծարգրի շրջանակներում իրականացրել մարզային իրավապաշտպան ՀԿ-ների հետազոտական կարողությունների զարգացում և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ պատրաստել է 4 ալընտրանքային զեկույցներ, որոնք 2020 թ․-ին ներկայացվելու են ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե՝ Կոմիտեների կողմից Հայաստանի դաշնագրային պարտավորությունների  իրականացման գնահատմանն շրջանակներում։ 

Տե՛ս զեկույցների ամբողջական տարբերակները․

  1. «Առողջության իրավունքի իրացման խնդիրները Հայաստանում։ Կենտրոնանալով Գեղարքունիքի մարզի վրա»

  2. «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունքի իրացումը Հայաստանում։ Շեշտադրելով Սյունիքի մարզը»։

  3. «Բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքը Հայաստանում։ Կենտրոնանալով Գյումրի քաղաքում 1988թ․ երկրաշարժի հետևանքով անօթևանություն ձեռք բերած քաղաքացիների վրա»։

  4. «Եզդի երեխաների իրավունքների իրացումը Հայաստանում»։

2023 թ․-ի հուլիս- սեպտեմբեր ամիսներին ՄԻՀԿ-ն անհատապես, ինչպես նաև Եվրասիայի համագործակցության հիմնադրամի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համահեղինակությամբ պատրաստել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացրել 3 այլընտրանքային զեկույց: Զեկույցները ներկայացվել են Կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվելու է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը՝ Հայաստանի զեկուցման 4-րդ շրջափուլի շրջանակներում (3-5 հոկտեմբերի, 2023 թ․)։

  1. Հայաստանում 1988 թ․ երկրաշարժի հետևանքով անօևթանության մեջ հայտնված քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններու ունենալու իրավունքի իրացման վերաբերյալ (անհատական ներկայացում ՄԻՀԿ-ի կողմից)։

Զեկույցն անդրադառնում է Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի արդյունքում անօթևանության մեջ հայտնված քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի պաշտպանության խնդրին, կենտրոնանալով Շիրակի մարզի վրա: ​

    2. Հայաստանում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ (քաղաքացիական հասարակության համատեղ զեկույց)։

Զեկույցն անդրադառնում է խնտրականության արգելքի, աշխատանքի իրավունքի, առողջության իրավունքի (մասնավորապես՝ մաքուր օդի իրավունքի) և կրթության իրավունքի իրականացման խնդիրներին։ Զեկույցն անդարադառնում է նաև 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում սոցիալական մի շարք իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վատթարացման և առհասարակ վերացման խնդրին։

Զեկույցը պատրաստվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի,  <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ>> ՀԿ-ի,  Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, և Երեխանի պաշտպանության ցանցի կողմից։

    3. Հայաստանում աշխատանքի արդար և նպաստավոր պայմաններ ունենալու՝ յուրաքանչյուրի իրավունքի իրացման վերաբերյալ (համատեղ ներկայացում՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համահեղինակությամբ)։

Զեկույցն անդրադառնում է աշխատավայրում խտրականության արգելքին, արհեստակցական կազմակերպությունների անդամակցության սահմանափակումներին, գործադուլի իրավունքի սահմանափակումներին և հղի և կրծքող կերակրող կանանց համար աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահվմանն առնչվող խնդիրներին։ Նշված խնդիրների թերի կարգավորման արդյունքում պետությունը չի ապահովել Դաշնագրի 2-րդ և 7-րդ հոդվածների շրջնակներում ստանձնած պատրավորությունները։

bottom of page