Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ)` Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) հետ համագործակցությամբ և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ, կազմակերպում է «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոց։
ՄԻՀԿ և ՀԵՀ կողմից համատեղ կազմակերպվող Երեկոյան դպրոցի նպատակն է ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների միջազգային նորմերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը և մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններ իրականցնելու հմտությունների զարգացումը:
Երեկոյան դպրոցը ներառում է թեմաների համապարփակ շրջանակ, որը տրամադրում է հետազոտական և իրավապաշտպան գործուենությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գիտելիքներ։
Երեկոյան դպրոցը հիանալի հնարավորություն է ծանոթանալ Հայաստանում մարդու իրավունքների հիմնահարցերով զբաղվող առաջատար մասնագետների հետ և ընդլայնել մարդու իրավունքների ոլորտում հետագա համագործակցությունների հնարավորությունները։
Ծրագրին կարող են դիմել բակալավրի չորրորդ կուրսում, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում սովորող ուսանողներ և նորավարտ մասնգետներ։ Հետազոտական աշխատանքների իրականացման փորձը կամ հետաքրքրվածությունը կդիտվի որպես առավելություն։
Երեկոյան դպրոցի ունկնդիրներ կարող են լինել ակադեմիական և մասնագիտական տարբեր ուղղվածություններ ունեցող անձինք՝ իրավաբաններ, սոցիոլոգներ, լրագրողներ, տնտեսագետներ, բժիշկներ, կրթական ոլորտի մասնագետներ և այլն։
Երեկոյան դպրոցում դասավանդելու են մարդու իրավունքների ոլորտի տեղական և միջազգային առաջատար մասնագետներ՝ հետազոտողներ և իրավաբաններ։
Դասընթացներն իրականացվելու են հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
Հետազոտությունների իրականացում և հետազոտահենք իրավապաշտպան գործունեություն։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային գործիքների ուսումնասիրում։
Մարդու իրավունքների պաշտպանության մասնավոր համատեքստերի ուսումնասիրում։
Հայտերի ընդունումը՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 20-ը, մինչև ժամը 12:00-ն (GMT+4)։
Դպրոցի տևողությունը՝ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 15-ը:
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն։
Դպրոցին մասնակցությունն անվճար է։
Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության վկայական։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը․
Երեկոյան դպրոցը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի շարունակական նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԻՀԿ-ի ակադեմիական գործընկերների հետ ջանքերի համատեղմամբ։
Երեկոյան դպրոց նախաձեռնության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՄԻՀԿ-ի համագործակցությունը ակադեմիական հաստատությունների հետ իրականացվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։
Comments