Այս համատեղ ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստանի և Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից՝ «ՄԱԿ Կանայք» կազմակերպության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է ներպետական օրենսդրության և առկա պրակտիկաների համալիր ուսումնասիրություն՝ հիմք ընդունելով վերաբերելի միջազգային չափանիշները, հատկապես՝ Տնաշխատների մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 189 կոնվենցիայի պահանջները։
Աշխատանքային ոլորտի պետական քաղաքականութունը մինչ օրս չի անդրադարձել տնաշխատների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ իբրև ուշադրություն պահանջող հիմնախնդրի։ Միևնույն ժամանակ, միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ մասնավոր տնային տնտեսություններում կամ դրանց համար աշխատող անձինք՝ տնաշխատները, մեծապես խոցելի են աշխատանքային իրավունքների ոտնահարման, շահագործման, ինչպես նաև ոտնձգությունների և բռնությունների ենթարկվելու առումով, հատկապես տնաշխատ կանայք և անչափահասները։
Հետազոտահենք շահերի պաշտպանության այս ծրագրի առանցքային նպատակն է առաջ մղել տնաշխատների իրավունքների պաշտպանության և Հայաստանի կողմից ԱՄԿ թիվ 189-րդ կոնվենցիայի վավերացման օրակարգը։
Ծրագիրը մաս է կազմում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի, որն իրականացվում է «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից և ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Comments