top of page

Մեկնարկեց Իրավական հետազոտությունների և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների դպրոցը





Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը մեկնարկեց «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» խորագրով երեկոյան դպրոցը, որն այս անգամ իրականացվում է Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) հետ համագործակցությամբ` Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։


Այսուհետ` մինչև դեկտեմբերի 15-ը մեր ունկնդիրները կծանոթանան Հայաստանում ու արտերկրում մարդու իրավունքների հիմնահարցերով զբաղվող առաջատար մասնագետների հետ և կզարգացնեն մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններ իրականցնելու իրենց հմտությունները։


Երեկոյան դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԻՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ՀԵՀ Իրավագիտության ամբիոնի ղեկավար Իզաբելլա Իսկանդարյանը։ Նրանք շեշտեցին, որ երեկոյան դպրոցի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի արդիականացումը ակադեմիական միջավայրում և երիտասարդ մասնագետների շրջանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը։


Երեկոյան դպրոցը Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի շարունակական նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԻՀԿ-ի ակադեմիական գործընկերների հետ ջանքերի համատեղմամբ։


ՄԻՀԿ-ի «Երեկոյան դպրոց» նախաձեռնության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։



ՄԻՀԿ-ի համագործակցությունը ակադեմիական հաստատությունների հետ իրականացվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։




53 views

留言


bottom of page