top of page

Համագործակցության մեկնարկ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև

Ս․թ․ ապրիլի 29-ին Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) տնօրեն Անահիտ Սիմոնյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) ռեկտոր Սալվա Նակուզին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ մարդու իրավունքների կրթական եւ հետազոտական ոլորտում կայուն համագործակցության եւ փոխաջակցության շուրջ։


Ակադեմիական հաստատությունների հետ Մարդու իրավունքների կենտրոնի համագործակցությունը միտված է կամրջել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գիտական հենքի ու գործնական հմտությունների զարգացումը, և ՀՖՀՀ-ի հետ համագործակցության հաստատումը հերթական կարևոր քայլ է այդ ուղղությամբ։


ՄԻՀԿ-ի և ՀՖՀՀ-ի միջև համագործակցության նպատակներն են՝

  • Զարգացնել ուսանողների կարողությունները, ամրապնդել Իրավագիտության ամբիոնին կրթական ծրագրերում ներգրավված ուսանողների հմտություններն ու գիտելիքները՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

  • Ձեռնարկել համատեղ նախագծեր՝ ուղղված Հայաստանում հետազոտությունների, բարձրագույն կրթության և մարդու իրավունքների, մասնավորապես սոցիալական իրավունքների պաշտպանության միջև կապի ամրապնդմանը:

  • Փորձի և ռեսուրսների փոխանակումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։


Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո ՄԻՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը, ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին և ՀՖՀՀ իրավագիտության ամբիոնի ղեկավար Կարին Յովսէփեանը քննարկեցին առաջիկա համագործակցության մի շարք հարցեր, անդրադառնալով, մասնավորապես, «Իրավական հետազոտություններ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» Երեկոյան դպրոցի հերթական շրջափուլի համակազմակերպմանը:


Համագործակցության շրջանակներում առաջիկայում իրականացվող նախաձեռնություններին և հնարավորություններն ծանոթանալու համար հետևե՛ք մեր էջին։



ՄԻՀԿ-ի համագործակցությունը ակադեմիական հաստատությունների հետ իրականացվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։





38 views

Comments


bottom of page