top of page

Հաղորդակցության գծով փորձնակի թափուր հաստիք ՄԻՀԿ-ում



Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է հաղորդակցության գծով փորձնակ, ով կմիանա մեր թիմին, ձեռք կբերի նոր գիտելիքներ և հմտություններ եւ կնպաստի կազմակերպության իրականացվող աշխատանքներին։


Մեկնարկը՝ որքան հնարավոր է շուտ։


Հիմնական գործառույթներ՝

  • Կազմակերպության կայքի եւ սոցիալական ցանցերում էջերի բովանդակության մշակում (մասամբ)։

  • ԶԼՄ-երի հետ հարաբերությունների վարում եւ զարգացում (մասամբ)։

  • Կազմակերպության առանձին նախագծերի իրականացման և միջոցառումների կազմակերպման ընթացքում աջակցություն։


Անհրաժեշտ հմտություններ՝

  • Անգլերենի և հայերենի իմացություն։

  • Մարդկանց հետ հաղորդակցվելու եւ համագործակցելու կարողություն։

  • SMM հմտություններ։

  • Միջոցառումներ կազմակերպելու փորձ։


Փորձնակի աշխատանքը հիանալի հնարավորութուն է հաղորդակցության և մարքետինգի ոլորտում սկսնակների համար, ովքեր նաև հետաքրքված են մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հիմնահարցերով։


Մեր ակտիվ թիմում ներգրավվումը փորձնակին հնարավորություն կտա ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ ինքնադրսեւորման եւ զարգացման համար։


Աշխատանքը ենթադրում է հիբրիդային ձևաչափ և վարձատրվում է։


Հայոց լեզվին գերազանց տիրապետելը պարտադիր է, իսկ անգլերեն լեզվի պատշաճ իմացությունը՝ խիստ ցանկալի։


Հետաքրքրության դեպքում խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել հետեւյալ էլ. հասցեին՝ assistant.hrrc@gmail.com ։


Հարցերի համար կարող եք գրել նշված էլ․ փոստին կամ կազմակերպության ֆեյսբուքյան էջին , ինչպես նաև զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարին:


Հորդորում ենք հայտերը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ համապատասխան թեկնածուի առկայության դեպքում հայտերի դիտարկումը կասեցվելու է։


Ընտրված անձը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։


Կազմակերպության մասին


ՄԻՀԿ-ը մարդու իրավունքներին վերաբերող արդիական, համապարփակ, բազմակողմանի հետազոտություններ իրականացնող կազմակերպություն է։ Մեր նպատակն է խթանել Հայաստանում հետազոտահենք մարդու իրավունքների պաշտպանությունն և ջատագովության իրականացումը, նպաստել Հայաստանում իրավունքահենք քաղաքականությունների ձևավորմանը։


Կազմակերպության գործունեության մասին կարող եք կարդալ ավելին ՄԻՀԿ կայքում։



1,173 views

Commentaires


bottom of page