Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա-ի նախաձեռնությամբ մեկնարկած «Կարևոր է յուրաքանչյուրը» Բար Քեմփ հարթակը հնարավորություն է տալիս միասին վեր հանելու հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ուղիները, ժամանակակից մոտեցումներն ու մարտահրավերները, կիսվելու կուտակված փորձով և ինֆորմացիայով։
Բար Քեմփի սեսիաներից մեկը՝ «Մարդկային պատմություններ՝ պատնեշներ կոտրելու համար» խորագրով, կներկայացնի մեր համահիմնադիր Անահիտ Սիմոնյանը։
Բար Քեմփ / չկոնֆերանսը միջոցառում է` նման աշխատարանի, որի բովանդակությունը ձևավորում են հենց մասնակիցները` իրենց ներկայացումներով, քննարկումներով և ինֆորմացիայի ու փորձի փոխանակման այլ եղանակներով: Բար Քեմփում գրեթե տարբերություն չկա բանախոսի և մասնակիցների միջև: Բանախոսները իրենց ներկայացումներից հետո դառնում են մասնակից այլոց ներկայացումների համար:
Չկոնֆերանսին միաժամանակ երկու տարբեր լսարաններում ներկայացումներ կընթանան և մասնակիցներից յուրաքանչյուրը կկարողանա ընտրել` որին մասնակցել և որին` ոչ:
Բար Քեմփը հարթակ է, ուր յուրաքանչյուրը հրավիրվում է մասնակցելու քննարկումների, ներկայացնելու իր փորձառությունն ու պրակտիկան:
Միջոցառումն իրականացվում է Ռոզա Լյուքսեմբուրիգի ֆոնդի մոսկովյան մասնաճյուղի աջակցությամբ։
Comments