Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Իրավունքահենք արձագանք աղքատությանը» նախագծի ամփոփումը։
Նախագիծն իրականացվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ և միտված է ստեղծել Հայաստանում աղքատության հաղթահարման քաղաքականության վերանայմանը և աղքատության հաղթահարման իրավունքահենք պետական քաղաքականության ձևավորմանը։
Նախագծի ամփոփիչ հանդիպմանը ներկայացվեցին՝ - «Ինչի՞ն է նպաստում նպաստը» մարդկային պատմությունների շարքը: - Աղքատության արձագանքմանն ուղղված առացնքային ռազմավարական փաստաթղթերի և օրենսդրական փոփոխությունների նախագծերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: - Նյութական և ոչ նյութական զրկանքների և անձի իրավունքի իրացման խնդիրների համալիր գնահատման գործիքակազմը, - «Աղքատություն և մարդու իրավունքներ․ ինչպե՞ս ձևավորել իրավունքահենք պետական աղքատության հաղթահարման քաղաքանություն Հայաստանում» քաղաքականության վերլուծականը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիք ոլորտային զարգացումները, սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախաձեռնված համակարգային փոփոխությունները, իրավունքահենք պետական քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ լրամշակումները և հետագա քայլերը։
Comments