top of page

Առաջարկություններ Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի վերաբերյալ


ՄԻՀԿ-ն և մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ նախնական առաջարկներ ու դիտարկումներ են ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Դրական գնահատելով պետության կողմից առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հանձնառությունը, ՄԻՀԿ-ն առավել կարևորում է, որ Հայաստանում ԱՀԱ համակարգի ներդնման գործընթացը լինի իրավունքահենք։


Ներդրվող կառուցակարգերն ու տվյալ ուղղությամբ զարգացող քաղաքականությունը պետք է ձևակերպվի և գնահատվի ըստ «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի հոդված 12.1-ի չափանիշների և 4 փոխկապակցված բաղադրիչների, որոնք են հասանելիություն (availability), մատչելիություն (accessability), համապատասխանելիություն պացիենտների կարիքներին և առանձնահատկություններին (acceptability) և որակը (quality)[1] ։


Տվյալ չափանիշների պահպանումն ուղղակիորեն բխում է ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի մակարդակից օգտվելու իրավունքի իրացման պետության պարտավորությունից։


Միևնույն ժամանակ, ԱՀԱ համակարգի ներդումը պետք է իրականացվի սոցիալական արդարության սզբունքի պահպանմամբ։


Լիազոր մարմինը, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, պետք է երաշխավորի, որ ԱՀԱ համակարգի ներդման բեռն անհամաչափորեն չի ընկնում քաղաքացիների վրա՝ դիտարկելով այս կապակցությամբ նաև գործատուների մասնակցության մեխանիզմները։

Առաջարկությունները ներկայացրած կազմակերպությունների խումբը մտահոգիչ է համարում նաև նախագծում տեղ գտած՝ ապահովագրավճար վճարելու պարտականությունը չկատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու դրույթը՝ գնահատելով այն իբրև ոչ համաչափ հարկադրանքի միջոց։


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) նախագծերի փաթեթը քննարկման փուլում է եղել մինչև մայիսի 13-ը։


ՄԻՀԿ-ը շարունակելու է մշտադիտարկել ԱՀԱ համակարգի ներդման գործընթացը։



* Առաջարկները ներկայացրած կազմակերպություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ

Կանանց ռեսուրսային կնետրոն ՀԿ

Հենարան հիմնադրամ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

Փինք ՀԿ

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ





27 views

Comments


bottom of page