top of page

Աղետի գոտում բնակարանային իրավունքների իրացման վերաբերյալ ՄԻՀԿ-ի զեկույցի հրապարակում


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) հրապարակել է «Հայաստանում 1988 թվականիերկրաշարժի հետևանքով անօթևան դարձած քաղաքացիների բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացումը» զեկույցը։


Զեկույցի պատրաստմամբ, ՄԻՀԿ-ն նպատակ է հետապնդում ուշադրության առանցք բերել երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման հիմնահարցերը և դրանց հասցեագրման ուղիները։


Իրականացված ուսումանսիրությունը ցույց է տալիս, որ աղետի գոտու բնակարանային հարցերի լուծմանն ուղղված ներկայիս պետական քաղաքականությունը ուղղված չէ անօթևանության խնդրի վերացմանը կամ կանխարգելմանը, խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, տարեցների համար հատուկ ռիսկերի հասցեագրմանը։

Մասնավորապես, Կառավարության թիվ 1601-Ն որոշմամբ նախատեսված վերաբնակեցումը ապահովող հարկադիր վտարումների գործընթացը սահմանող դրույթները չեն համապատասխանում Հայաստանի միջազգային իրավական պարտավորություններին, մասնավորապես, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներիը մասին» միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորություններին։


Զեկույցն անդրադառնում է Դաշնագրի 2-րդ և 11․1 -րդ հոդվածներով պետության ստանձնած պարտավորություններին։ Զեկույցը ներկայացվել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Կոմիտեին՝ Հայաստանի դաշնագրային պարտավորությունների դիտարկման 4-րդ շրջափուլի շրջանակներում  (Կոմիտեի 74-րդ նստաշրջան,  հոկտեմբերի 3 և 4, 2023 թ․).

Զեկույցում տեղ են գտել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացը վերանայման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման մի շարք առաջարկներ։

Մանարամսները՝ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ։



Զեկույցը պատրաստվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։





555 views

Comments


bottom of page