top of page

Համագործակիցներ

Կազմակերպության առաքելության իրականացման նպատակով՝ ՄԻՀԿ-ն համագործակցում է տեղական և միջազգային, պետական և ոչ պետական կառույցների հետ։

download.png
images.jfif
download (3).png
EPF-Armenia-Logo.png
cropped-waf_angleren-2.webp
HGhtmien_400x400.jpg
EED  official logo transparent background.png
womens-resource-center-armenia-wrca-431182.jpg
Capture.JPG
download (2).png

Հարթակներ

 

Մենք հավատում ենք, որ ջանքերի միավորումը համակիր կառույցների հետ իրավունքների պաշտպանության մարտահարվերներին արձագանքելու կարևոր և անհրաժեշտ միջոցներից է։


1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցություն (ՔՀԽ)


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ է 2023 թվականից։ 
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են 57 երկրներ, այդ թվում  նաև Հայաստանը։
Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ն իրականացվում է կառավարության, արդյունահանող ճյուղերի գործարար հատվածի կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի միջոցով:
ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկող՝ կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ձևավորումը համարվում է երկրի՝ ԱՃԹՆ-ին միանալու պարտադիր քայլերից մեկը:
Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Վերջիններս էլ կազմում եմ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը։
Ներկայումս խմբակցության անդամներ են հանդիսանում 5 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, այդ թվում «Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը։  

 

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության մասին՝ այստեղ

2. Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ  


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը ՀՀ ՄԻՊ առնթեր ԿԻՀՀԽ անդամ է հանդիսանում  2022 թվականից։ 
Խորհրդի նպատակը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին:
Խորհրդի խնդիրներն են, ի թիվս այլնի,  աջակցել Պաշտպանին կանանց իրավազորման, տնտեսական հզորացման, իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման, դրանց արձանագրման և աջակցության տրամադրման հարցերի վեր հանման և հասցեագրման աշխատանքներում, ինչպես նաև նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտությունների, ուսումնասիրությունների կամ վերլուծությունների իրականացմանը, համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հիման վրա Պաշտպանին առաջարկներ ներկայացնելուն։
Խորհուրդը ձևավորվում է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:

 

ՀՀ ՄԻՊ առնթեր ԿԻՀՀԽ-ի մասին՝ այստեղ

3.  Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների <<Ջուրեմոնիա>> հարթակ


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը <<Ջուրեմոնիա>> հարթակի անդամ է 2022 թվականից։ 
Հարթակի գործունեության նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը արդարադատության բարեփոխումների շուրջ, խթանել հանրության և լրատվամիջոցների ներգրավվածությունը մշտադիտարկման գործընթացին, ինչպես նաև ամրապնդել հանրության վստահությունը արդարադատության իրականացման հարցում:
Հարթակի խնդիրներն են, ի թիվս այլնի, պատրաստել մշտադիրակման զեկույցներ արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող ռազմավարությունների կատարման ընթացքի և առկա մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև մշակել համատեղ շահերի պաշտպանության ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր՝ ապահովելու քաղաքացիական հասարակության կողմից առավել նպատակային և արդյունավետ մասնակցությունը արդարադատության բարեփոխումների օրակարգին:
Հարթակի նախաձեռնողներն են <<Սոցիալական արդարություն>> ՀԿ-ն, <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> ՀԿ, <<Միջազգային բանտային բարեփոխումներ>> (Penal Reform International) կազմակերպությունը  և Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեն (Netherlands Helsinki Committee)․ 

 

<<Ջուրեմոնիա>> հարթակի մասին՝ այստեղ


4. Հոգեբուժական կազմակերպություններում հասարակական մշտադիտարկում իրականացնող խումբ 

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խմբի անդամ է հանդիսանում 2019 թվականից։ 
Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբն անկախ մարմին է։
Խմբի գործունեությունն նպատակն է հոգեբուժական կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանությունը, անձանց խախտված իրավունքների վերականգնմունը և խախտումների կանխարգելումը, հոգեկան առողջության ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի բարելավումը, ինչպես նաև հանրության իրազեկմանը։ 
Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբը լիազորված է առանց զգուշացման այցելել հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, դիտարկել բուժում և խնամք ստացող անձանց մարդու իրավունքների իրացման վիճակը՝ ի թիվս այլնի դիտարկելով շենքային պայմանները, իրավիճակները, զրուցելով կազմակերպություններում գտնվող անձանց և աշխատողների հետ։
Խմբի գործունեության հիմքն են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ առողջապահության նախարարի թիվ 3496-Ա հրամանը։
Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբը հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումների հիմքում տեսնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը, որը հնարավորություն է ընձեռնում հաղթահարել դիտարկումների ընթացքում արձանագրվող խնդիրների զգալի մասը և ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու հիմնարար իրավունքի իրացումը։
Ներկայումս Խումբը համակարգվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի կողմից։

 

Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խմբի մասին՝ այստեղ

 

5. Ընդլայնված գենդերային թեմատիկ խումբ (ԳԹԽ) 


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը Ընդլայնված Գենդերային թեմատիկ խմբի անդամ է հանդիսանում 2018 թվականից։ 
Ընդլայնված Գենդերային թեմատիկ խմբի նպատակն է նպաստել եւ աջակցել գենդերային հարցերի ներառմանը Հայաստանի զարգացման օրակարգում։
ԳԹԽ-ի գործունեությունն ուղղված է Հայաստանում կանանց եւ աղջիկների իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների, մասնավորապես, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CEDAW) եւ այլ հարակից միջազգային պայմանագրերի  իրականացմանը։
Իր մանդատի շրջանակներում ԳԹԽ-ն միտված է ՄԱԿ - ի , զարգացման միջազգային գործընկերների , քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ համաձայնեցված գործողությամբ լավագույնս ծառայելու Հայաստանի կառավարության կարիքներին՝ գենդերային հիմնահարցերի հասցեագրման աշխատանքներում։

2023-2024 թվականների ընթացքում Գենդերային թեմատիկ խմբի (ԳԹԽ) համանախագահներ են հանդիսանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, Եվրոպական միության հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի Կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության։

 

Ընդլայնված Գենդերային թեմատիկ խմբի մասին՝ այստեղ

 

6. Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակ

 

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը ԱԺ-ՔՀԿ հարթակի անդամ է 2019 թվականից։ 
Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենսդրական նախաձեռնություններում՝ ուղղված քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց իրավազորմանը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը:
Հարթակը համակարգում է ՕքսԵՋեն հիմնադրամը։


ԱԺ-ՔՀԿ հարթակի մասին՝ այստեղ

7. Հակախտրականության հարցերով շահագրգիռ կողմերի խումբ 


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը  Հակախտրականության հարցերով շահագրգիռ կողմերի խմբի անդամ է հանդիսանում 2018 թվականից։ 
Խմբի նպատակն է Հայաստանում խտրականության դեմ միասնական օրեսնդրության ընդունմանն ուղղությամբ համատեղ ադվոկացիան։
Խմբի ջանքերն ուղղված են «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը՝ միջազգային իրավական չափանիշներին և Հայաստանի միջազգային իրավական պարտավորություններից բխող պահանջներին  համապատասխանեցմամբ։
Խումբը համակարգում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։

bottom of page